ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

ՀՀ իշխանությունը մեծապես օգնել է Ալիևին՝ խեղաթյուրելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը

ՀՀ իշխանությունը մեծապես օգնել է Ալիևին՝  խեղաթյուրելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը
17.01.2025 | 15:34

«Նկատի ունենալով, որ ադրբեջանական ժողովրդի էթնիկ զտումները և տարածքների օկուպացիան իրականացվել են անմիջականորեն Հայաստանի զինված ուժերի կողմից, իսկ օկուպացված տարածքներում ստեղծված խունտան ու ռազմական կառույցները ֆինանսավորվել, զինվել և վերահսկվել են հենց Հայաստանի կողմից, Բաքվում սկսված «Նյուրնբերգյան դատավարությունը» լինելու է հայկական պետության պատասխանատվության հաստատումը»,- սա հատված է ադրբեջանական իշխանական կայքերից մեկի հրապարակումից՝ Բաքվում մեր հայրենակիցների դեմ ընթացող ապօրինի դատավարությունների վերաբերյալ։

Ես տարբեր առիթներով նշել եմ, որ այս վտանգավոր գործընթացը երկարաժամկետ առումով ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, ուստի հենց Հայաստանի Հանրապետության շահերից է բխում այդ մարդկանց ազատության համար պայքարը։ Ընդ որում, մինչ ՀՀ իշխանությունները լռում ու մոռացության են մատնում այն սարսափելի իրողությունները, որոնք տեղի ունեցան մեր հայրենակիցների դեմ Արցախում, Ադրբեջանը մեզ վերագրում է գոյություն չունեցող մեղադրանքներ, դարձնում դրանք օրակարգի մաս, մշակում ռազմավարություն ու առաջ բրդում դրանք:

Ցավալի է, բայց փաստ՝ ՀՀ իշխանությունները մեծապես օգնել են Ալիևին խեղաթյուրելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, իսկ այդ ամենն ուղղվելու է հենց Հայաստանի Հանրապետության դեմ։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 3724

Մեկնաբանություններ